2020 թվականին ճանապարհորդական սահմանափակումների պատճառով մի շարք ավիաընկերություններ սկսեցին վաճառել թռիչքներ դեպի ոչ մի տեղ: Մեկ տոմսի և թռիչքի արտանետումների գնով ուղևորները կարող են հետ նստել, վայելել խմիչք 35,000 ոտնաչափ բարձրության վրա ու ձևացնել, թե ամեն ինչ կարգին է մինչև կհասնեն նույն վայրը, որտեղից մեկնել են: «Մեծ խառնաշփոթ» (2016) գրքում ճանաչված արձակագիր Ամիտավ Գոշը պնդում է, որ ապագա սերունդները մեծագույն հիմարություն կհամարեն շրջակա միջավայրի քայքայման մասշտաբները չընկալելը:

Ջեյմի Քենդրիկի «Աննախադեպը» 2020-ին ամենից շատ օգտագործված բառն է: Դուք պնդում եք, որ ժամանակակից հասարակության՝ աննախադեպ իրադարձություններին նախապատրաստվելու անկարողությանը մեզ խոցելի է դարձնում: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում առողջապահական ճգնաժամի և շրջակա միջավայրի քայքայման միջև:

Ըստ Ամիտավ Գոշի, այս երկուսի միջև շատ զուգահեռներ կան, նույնիսկ եթե կապը պատճառահետևանքային չէ: 1990-ականներից ի վեր արտադրության և սպառման ծավալները, ճանապարհորդության և մեր բնակավայրերի ոչնչացման և անտառահատումների տեմպերը հասել են մի կետի, երբ Չինաստանի շուկայից մի փոքրիկ արարած կարող է աշխարհը հանկարծակիի բերել:

Իհարկե, սրանք ամբողջովին տարբեր բաներ են: Համավարակը հիվանդություն է, մինչդեռ կլիմայական ճգնաժամն արտահայտվում է անհավատալի եղանակային իրադարձություններում՝ զարմանալի անտառային հրդեհներից մինչև Ատլանտյան օվկիանոսում բազում փոթորիկներ: Կարևոր է նաև, թե ինչպես աշխարհը արձագանքեց այս երկու իրողություններին: Համավարակի ընթացքում կառավարությունների մեծ մասը, եթե ոչ բոլորը, շտապել են փորձագետներից խորհուրդներ հարցնել և պատրաստ են եղել խորհրդակցել գիտնականների հետ: Չինաստանի, Նոր Զելանդիայի, Վիետնամի և այլ երկրների պարագայում այս ռազմավարությունն արդյունք է տվել:

«Մեծ խառնաշփոթ» աշխատությունում Դուք օգտագործում եք «գերբնական» բառը եղանակային ծայրահեղ իրադարձությունները նկարագրելու համար, քանի որ այն արտահայտում է ոչ միայն տարօրինակությունը, այլև դրա ընդունումը: Համավարակը նման էր դրան․ տարօրինակ, բայց և ծանոթ՝ վկայակոչելով աղետների և մեկուսացման մասին հավաքական հիշողությունները: Գուցե համավարակը մեզ ստիպում է ինչ-որ բան հիշել մեր մասին:

Հուսով եմ, որ այս համավարակն էլ կունենա այն արդյունքը, ինչ 18-րդ դարում Լիսաբոնի Մեծ երկրաշարժը (բացատրեմ, թե ինչու): Երկրաշարժից առաջ՝ 1755 թ.-ին, եվրոպացիները սկսել էին մտածել, որ իրենք յուրացրել են բնությունը, կարծես բնությունն իրենցից զատ ինչ-որ բան էր, որը կարող էին գրավել մարդիկ: Լիսաբոնի Մեծ երկրաշարժը Լուսավորության մի պահ էր, երբ հանկարծ մարդիկ հասկացան, որ բնությունը լիովին տիրապետում է մարդկային գոյությանը:

Եվրոպական ընկալումը բնության վերաբերյալ հետևյալն է, թե իբր այն կանոնավոր է, ունի իր տեմպը և բնական գործընթացները զարգանում են կանխատեսելի ձևերով: Հիմա մենք տեսնում ենք, որ դա այդպես չէ: Ես գրեցի «Մեծ խայտառակությունը» 2015-ին: Այն ժամանակ ես չէի կարող պատկերացնել, որ այս աղետալի հետևանքները վրա կհասնեն այն հանկարծակիությամբ, ինչպես 2020 թվականին: Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել կլիմայի փոփոխության և գրականության վրա, ընկերներս ու հրատարակիչները զարմացան՝ հարցնելով. «Ի՞նչ կապ ունի դա գրողների և գրականության հետ»: Այլևս չեն հարցնում: Բոլորն էլ գիտակցում են, որ կլիմայի փոփոխությունը մեզ վրա հասած ճգնաժամ է: Բեկումնային պահը 2018 թվականն էր: Մարդիկ հասկացան, որ սա ապագայի մասին չէ, այլ հիմա է, և 2020 թվականն այն տարին էր, որ այն ամբողջ ուժով հարվածեց:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Ինգեր Անդերսենը ասաց, որ երկիրը մեզ ուղերձ է ուղարկում կորոնավիրուսի ճգնաժամի և կլիմայի փոփոխության հետ կապված: Համաձա՞յն եք:

Ես միանգամայն համաձայն եմ, բացառությամբ այն մասի, որ ասել է, որ երկիրը մեզ ուղերձ է ուղարկում։ Դա նշանակում է, որ այնտեղ ինչ-որ մեկը փորձում է շփվել մեզ հետ: Իրականությունն այն է, որ երկիրը բոլորովին անտարբեր է մեր նկատմամբ: Այն պարզապես արձագանքում է խթաններին, որ մենք դնում ենք այնտեղ: Երկրի կողմից մեզ հաղորդագրություն ուղարկելը մեր նախնիների արածն է: Նրանք դիտում էին երկիրն ու իրենց շրջապատող ամեն ինչ և փորձում էին հասկանալ, թե ինչ է ասում իրենց: Դա այն է, ինչ մենք մոռացել ենք:

Վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ այս սարսափելի ճգնաժամերը զարգացան, Միացյալ Նահանգներում առնվազն ավելի ու ավելի շատ մարդիկ տեղափոխվում են շրջաններից, որոնք ջրի տակ կհայտնվեն ծովի մակարդակի բարձրացման և անտառային հրդեհների սպառնալիքի տակ: Արիզոնայի Փյունիքսը ԱՄՆ-ի ամենաթեժ վայրերից մեկն է: Կյանքի միակ աղբյուրը Կոլորադո գետն է: Փյունիքսում կյանքը հնարավոր է միայն մասսայական օդափոխության շնորհիվ, որը հորինվել է 1940-ականներին: Պարզապես պատկերացրեք այս ամենի խենթությունը՝ միանգամայն անկայուն քաղաք, որը անխնա ընդարձակվում է: Մարդիկ տեղափոխվում են վայրեր, որոնք ընթացքում անկասկած կդառնան կյանքի համար անհամատեղելի:

Ինչո՞ւ են նրանք դա անում: Նրանք չեն լսում տարածված հաղորդագրությունները: Փոխարենը ի՞նչին են հավատում: Նրանք հավատում են 18-րդ դարից եկող այն համոզմանը, որ մարդիկ միշտ իշխելու են բնությանը: Այս գիտակցությունն ու բանականությունը միշտ գերակշռելու են: Այդ տեխնիկան նրանց մասին հոգ կտանի: Եվ այն, որ ողջ երկիրը նրանց տակ է և նվաճված: Հենց սա էլ այս պահի համար տարօրինակն է ու քննադատելին. 18-րդ դարի այս բոլոր գաղափարները, որոնց մենք հավատում էինք, բանականությամբ ղեկավարվող հասարակության մեջ, պարզապես քանդվում են մեր աչքի առաջ:

Գիտությունը առաջարկում է չփաստված տեխնոլոգիա՝ որպես կլիմայական ճգնաժամից հնարավոր փախուստի ճանապարհ: Բայց շրջակա միջավայրի և կլիմայով զբաղվող գիտությունը կարևոր նշանակություն ունի գլոբալ տաքացումը հասկանալու համար: Ո՞րը պետք է լինի գիտության դերը, որպեսզի մեզ օգնի դիմակայել կլիմայի փոփոխությանը:

Մենք պետք է խուսափենք գիտության՝ որպես յունիտար (մեկ ամբողջական) սուբյեկտի մասին մտածելուց: Կլիմայով զբաղվող գիտնականների հարաբերությունները հասարակության հետ բավական տարբեր են, քան օրինակ, համաճարակաբանների և կենսաբաններինը: Շատ գիտնականներ չափազանց հումանիստ են քաղաքականության նկատմամբ իրենց մոտեցմամբ և մտահոգված են շրջակա միջավայրի և կլիմայի արդարադատությամբ: Բայց այս գիտնականների զգալի մասը կպատասխաներ Մեթ Դեյմոնի նման «Մարսիացին» (Մարս մոլորակից) ֆիլմում. «դժոխք նետենք գիտությունը»: Նրանց գաղափարն է, ըստ էության, միջամտել աշխարհաշինության գործընթացին այնպիսի էլիտար հաստատությունների միջոցով, ինչպիսիք են Հարվարդը և Յեյլը, որոնք ավելի ու ավելի են մղում դրա կարգավորումը:

Կլիմայի փոփոխության արդյունաբերական և գիտական լուծումները կմնան նույնը: Այն ստեղծում է հիվանդությունը, որ պետք է բուժի:

Կենսաինժեներիան օգուտ կբերի Գլոբալ Հյուսիսին, բայց կարող է աղետալի լինել Գլոբալ Հարավի համար: Այդ պատճառով կլիմայական ճգնաժամը աշխարհաքաղաքական խնդիր է: Գրետա Թունբերգը, որով ես շատ եմ հիանում և լիովին աջակցում եմ նրան, անընդհատ կրկնում է. «Լսե՛ք գիտնականներին»: Բայց բոլոր գիտնականներին նույն տուփի մեջ դնելը սխալ է: Գիտությունը կարող է ճանաչել խնդիր, բայց չկա միայն մեկ հնարավոր լուծում: Կլիմայի փոփոխության արդյունաբերական և գիտական լուծումները կնշանակեն նույնը: Դա հիվանդությունը սխալ է համարում բուժման համար:

Ինչպե՞ս է Հնդկաստանը զգացել համավարակը:

Համավարակը դժվար է եղել ամենուրեք, բայց Հնդկաստանը դա ամենավատն է տարել: Թվերը սարսափելի էին: Միակ պայծառ կետն այն էր, որ մահացության մակարդակը, կարծես, համեմատաբար ցածր էր, բայց Հնդկաստանում մահվան դեպքերի համախառն թիվը, հավանաբար, կգերազանցի ցանկացած այլ երկրի: Նույնիսկ 1918 թ. Մեծ գրիպի համաճարակի ժամանակ զոհերի մեծ տոկոսը Հարավային Ասիայից էին:

Covid-19 համավարակը Հնդկաստանում վերածվել է համատարած դասակարգային պատերազմի: Կառավարության պատասխանը ոչնչացրել է աղքատ միգրանտ աշխատողների կյանքը: Միլիոնավոր անորոշ մարդկանց ոտքերը կտրել են տակից: Չկարողանալով աշխատել՝ ստիպված մայիսյան սարսափելի շոգին մայրուղիներով տուն գնացին: Հնդկաստանում, համեմատաբար բարեկեցիկ Արևմուտքում գտնվող քաղաքային աշխատավոր դասերը և աշխատանքային միգրանտները գրեթե բոլորը Բենգալիայից կամ Արևելյան Հնդկաստանից են: Այս շրջաններն արդեն մեծապես տուժել են կլիմայի փոփոխությունից, և շատ մարդիկ տեղահանվել են ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Երբ այս մարդիկ տուն էին գնում, սարսափելի փոթորիկ «Ամֆան» հասունացավ Բենգալիայի ծոցում և հարվածեց մայրցամաքին: Դա մի բանի օրինակ էր, ինչ մենք հիմա տեսնում ենք՝ բազմաթիվ աղետներ, որոնք սարսափելի ձևերով փոխազդում են միմյանց հետ:

Մեծ խառնաշփոթը պնդում է, որ մշակույթն ու գրականությունը չեն կարողացել հաղթահարել կլիմայի փոփոխությանը և էկոլոգիական ճգնաժամին: Ինչպե՞ս եք բացատրում այդ ձախողումը:

Վեճը ոչ այնքան գրողների, այլ գրական ու գեղարվեստական էկոհամակարգի մասին էր. ի՞նչն է այսօր համարվում լուրջ գրականություն: Լուրջ գրականությունը համարյա միշտ այս կամ այն իմաստով ինքնության մասին է, և դա այդպես էր վաղուց: Յուրաքանչյուր ոք, ով գրում է կլիմայի և բնապահպանական հարցերի մասին, ավտոմատ կերպով համարվում է ժանրի հեղինակ: Կլիմայի մասին գրելը գիտական ֆանտաստիկա չէ, դա ապագայի մասին չէ և սպեկուլյատիվ չէ: Դա իրականություն է, որի մեջ մենք ապրում ենք հենց հիմա:

Գրողները հպարտանում են այն բանի համար, որ աշխարհին նայում են առանց երանգների: Բայց հենց գրելու պրակտիկան ձգտում էր մարդկանց հեռացնել մեզ շրջապատող ամենահրատապ խնդիրներից: Շատ աներևակայելի նորարար գրողներ անդրադարձել են բնապահպանական թեմաներին, ինչպես Ուրսուլա Լե Գուինը: Որից հետո նա մարգինալացվեց որպես գիտական ֆանտաստիկ գրող, չնայած որ իր գրքերը մնում են արդի մեր ժամանակների համար: Այդ պատճառով նա այսօր շատ ավելի լայնորեն է կարդացվում, քան շատ այսպես կոչված լուրջ գրողներ: Այնուամենայնիվ, 2018 թվականից ի վեր գրական և արվեստի համայնքները նկատելիորեն փոխվել են, և կլիմայի վրա գրչության և արվեստի հեղեղ է եղել: Մարդիկ արթնացել են մեզ շրջապատող աղետից:

Ինչպե՞ս եք փորձել անդրադառնալ ձեր գեղարվեստական գրականության փոփոխվող միջավայրին: Ձեր վեպերից շատերում ջրհեղեղները, փոթորիկները և եղանակային այլ իրադարձությունները մեծ դեր են խաղում:

Մի բան, որը ես չեմ ուզում անել, գեղարվեստական գրականություն է՝ կապված այդպիսի խնդրի հետ: Ես տեսնում եմ, որ իմ գրածը ոչնչով չի տարբերվում իմ նախորդ գրվածքներից: Ես ուզում եմ գրել այն աշխարհի իրողությունների մասին, որտեղ մենք ապրում ենք: Կլիմայի և համաճարակների խնդիրները այս աշխարհի համար կենսական են. դրանք իրարից զատ չեն: Իմ աշխատանքներից շատերը ձևավորվել են Բենգալիայում՝ պայմանավորված իմ ծագմամբ: Բենգալիան մոլորակի ամենավտանգավոր տարածքներից մեկն է: Քանի որ ես գրում եմ Բենգալիայի, և հատկապես Դելտայի և նրա մանգրային անտառների մասին, ես քաջատեղյակ եմ, թե ինչ ազդեցություն են կրել, գուցե ավելի, քան ցանկացած այլ շրջան, գուցե բացառությամբ բևեռների:

Ի՞նչ դեր ունեն մշակույթն ու գեղարվեստականությունը՝ ապագայի նկատմամբ մեր այլընտրանքային պատկերացումներում:

Դժվար է ասել: Ես կցանկանայի մեծ պահանջներ ներկայացնել գրականությանը, բայց այդ պնդումներն այլևս արժանահավատ չեն: Երբ ես սկսեցի գրել 1980-ականներին, գրականությունն ու վեպերը մշակույթի մեջ կարևոր նշանակություն ունեին: Երբ մարդիկ հավաքվում էին գրասենյակներում ջուր սառեցնող սարքերի շուրջ, նրանք խոսում էին գրքերի մասին: Հիմա մարդիկ խոսում են հեռուստատեսության և Netflix-ի մասին: Գրական աշխարհը նահանջել է երկրորդ պլան:

Կլիմայի փոփոխության մասին խոսելիս ամեն անգամ կապիտալիզմը առաջին պլան բերելով՝ ստեղծում ենք իրական խնդրի մասին աղետալի տարընթերցում:

Ժամանակակից գրականությունը այնպես, ինչպես մենք գիտենք, առաջացել է 18-րդ դարում: Դա որոշակիորեն Արևմտյան պրակտիկա էր և արմատավորված էր, եկեք խոստովանենք, արևմտյան սպիտակ գերակայությունը և դրա հետ կապված գաղափարները. խեղդված Երկիր, և հետևորդներ, գաղութացված մարդիկ: Այդ պատմությունները բուրժուական ժամանակակից մշակույթի հիմքում էին: Եթե մենք հարմարվենք այսօրվա աշխարհին, մենք ստիպված կլինենք ինքներս մեզ պատմել տարբեր տեսակի պատմություններ, որոնք տարբերվում են նախկինում պատմվածներից և որոնք միայն մարդկանց մասին չեն: Ժամանակակից գրականության զարգացումը դուրս մղեց մնացյալը: Այս պատմությունները ամբողջովին վերաբերում էին մարդկանց: Բայց դա ոչ Եվրոպայի և հաստատ ոչ Աֆրիկայի, Ասիայի կամ Լատինական Ամերիկայի գործը չէր: Մոդեռրնիզացիայի վերելքից առաջ մարդիկ միշտ պատմում էին պատմություններ, որոնցում կային այլ էակներ՝ կենդանիներ կամ նույնիսկ կլիմայական երևույթներ, որոնք խոսում էին անձնավորված ձայներով, ինչպես Էյոլուսը՝ քամու հունական աստվածը: Թե ինչպես կենդանություն տալ ոչ մարդկային սուբյեկտներին, օրինակ՝ վիրուս, մեր ժամանակի հիմնարար գրական խնդիրն է: Մենք չգիտենք՝ վիրուսը կենդանի՞ է, թե՞ ոչ, բայց այն, անշուշտ, փոխազդում է մեր կյանքի հետ: Ինչ մոդերնիզմը ստիպեց մոռանալ այն, որ մեր կյանքը փոխկապված է բազմաթիվ այլ երևույթների հետ՝ հիվանդություններից մինչև հանածո վառելիք:

Համաճարակը ցույց տվեց, թե որքանով ենք մենք փոխկապակցված գլոբալացված աշխարհում: Իբիս եռագրությունը վեպերի շարք է, որոնք հետևում են հերոսների պատմություններին, որոնց ճակատագրերը միահյուսվում են Ափիոնի պատերազմին, Հնդկաստանի, Չինաստանի և Եվրոպայի ժողովուրդներին կապող հակամարտությանը: Ո՞րն է կայսրության ժառանգությունը այսօրվա բնապահպանական խնդիրներում:

Կլիմայի փոփոխության մասին խոսելիս ամեն անգամ կապիտալիզմը առաջին պլան բերելով՝ ստեղծում ենք իրական խնդրի մասին աղետալի տարընթերցում: Կապիտալիզմին նախորդում էին եվրոպական կայսրությունները: Կայսրությունը հնարավոր դարձրեց կապիտալիզմը: Յուրաքանչյուր փուլում կապիտալիզմը հնարավոր դարձրեց կայսրությունը, ստրկությունն ու ներխուժումը և անազատ աշխատանքը: Միակ պատճառը, որ հնարավոր է դա մոռանալ, այն է, որ սևերը, բնիկները և գունավոր մարդիկ այսքան մարգինալացված են: Դեռ 1980-ականներին սև արմատական մտածող Սեդրիկ Ռոբինսոնը պնդում էր այս տեսակետը ռասայական կապիտալիզմի մասին: Մարքսիստական գաղափարն այն մասին, որ կապիտալիզմը ինչ-որ կերպ էնդոգեն է եվրոպական փաստաթղթերին՝ կապված իշխանության իրողությունների հետ, որոնք էլ դա հնարավոր էին դարձնում առաջին հերթին:

Այսօր աշխարհին նայելով՝ հանածո վառելիքի աշխարհաքաղաքականությունը արևմտյան ուժերի համար հիմնարար է: Լինի դա նավթադոլար, թե ռազմավարական գերակշռություն Հնդկական օվկիանոսում, կլիմայի հարցը հիմնականում վերաբերում է աշխարհաքաղաքականությանը, կայսրությանը: Կորպորատիվ իրավունքի մի քանի շտկումներ և կապիտալիզմի գնային կառուցվածքը չեն կարող լուծել այն:

1945-ից հետո մեծ արագացումը համընկավ ապագաղութացման հետ: Անկախ Հնդկաստանը և Կոմունիստական Չինաստանը հետևեցին զարգացման նույն մոդելին, ինչ Արևմուտքը: Նույնիսկ եթե շրջակա միջավայրի խզման արմատները կայսրության մեջ են, դժվար է տեսնել, թե ինչպես աշխարհը դուրս կգա այս հետագծից:

Հնդկաստանը, Չինաստանը և Ինդոնեզիան որոշ չափով որդեգրել են գաղթական-գաղութային քաղաքականություն, ինչպես երևում է բնիկ մարդկանց և անտառների վերաբերյալ Հնդկաստանի կառավարության բնապահպանական քաղաքականությունից: Միացյալ Նահանգները 1930-1940-ականներից, բայց հատկապես 1990-ականների Վաշինգտոնի կոնսենսուսից ի վեր, առաջ մղեցին զարգացման իր առանձնահատուկ մոդելը՝ որպես համընդհանուր իդեալ: Այս անցումն, իրոք, սկսվեց 1990-ականներին Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Չինաստանում, այն տասնամյակում, երբ կլիմայական ճգնաժամը սկսեց արագանալ: Արևմտյան դիսկուրսը հարց է տալիս. «Ինչպե՞ս կարող ենք մենք լուծել խնդիրը»: Բայց ո՞վ է «մենք»-ը: Լուծումն այլևս Արևմուտքում չէ: Լուծումը Հնդկական օվկիանոսի Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում է, որն այսօր համաշխարհային տնտեսության շատ ավելի մեծ մաս է կազմում, քան ԱՄՆ-ը և Եվրոպան: Ատլանտյան աշխարհի 19-րդ դարի գերակայությունը պատմական անոմալիա է: Աշխարհը վերադառնում է մի համակարգի, որում աշխարհի տնտեսական գործունեության մեծ մասը տեղի է ունենում Հնդկական օվկիանոսի շրջակայքում:

Կլիմայական շարժումը հաճախ նախազգուշացնում է, որ Գլոբալ Հարավը առավելագույնս կտուժի կլիմայի ճգնաժամից: Համաճարակն առաջին հերթին հարվածեց արդյունաբերական կենտրոններին, ինչպիսիք են Վուհանը, հյուսիսային Իտալիան և Նյու Յորքը, իսկ անտառային հրդեհները քայքայեցին ԱՄՆ-ի Արևմտյան ափը: Կլիմայի ազդեցության ավելի ու ավելի ունիվերսալ հասանելիությունը արդյո՞ք ավելի մեծ խթան կստեղծի առաջիկա տարիների գործունեության համար:

Մի շարք աղետներ, որոնց մենք սովոր ենք ապրել Հնդկաստանում և Գլոբալ Հարավում, այժմ իրենց այլ տեղ են դրսևորում: Ես հիշում եմ, որ 1970-80-ականներին ամեն անգամ, երբ աղետներից, ջրհեղեղներից և ջերմային ալիքներից տուժում էինք Արևմուտքում գտնվող մեր ընկերները մտահոգվում էին: Հիմա սլաքները հակառակ են: Բրիտանիան ճահճացել է ջրհեղեղներից, և տարօրինակ եղանակը ազդում է հյուսիսային Իտալիայի և Գերմանիայի վրա: Սա աներևակայելի կլիներ 30 կամ 40 տարի առաջ: Այն աղետներն ու քաղաքական աղետները, որոնց մենք սովոր էինք, այժմ ավելի նորմալ են ժողովրդավարական երկրներում ամենակայուն պայմաններում:

Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը, ինչպես համավարակի դեպքում, չի առնչվում ՀՆԱի հետ: Կլիմայի ճգնաժամը անկանխատեսելի ձևերով է խաղում:

Ես երբեք չեմ հավատացել այն պատմությանը, որը սիրում են պատմել բնապահպան ակտիվիստները Արևմուտքում, այն մասին, որ աշխարհի ամենաաղքատ հատվածները առավելագույնս կտուժեն: Շատ աղքատ շրջաններ, իրոք, ծանր տուժելու են, օրինակ՝ Սահելը: Բայց կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը, ինչպես համավարակի դեպքում, չի առնչվում ՀՆԱ-ի հետ: Կլիմայի ճգնաժամը խաղում է անկանխատեսելի ձևերով: Վիետնամն ունեցել է լավագույն Covid-19 արդյունքները՝ մեկ շնչի հաշվով չնչին եկամուտով: Լավագույն կատարողական ունեցող երկրներից մի քանիսը գտնվում են Աֆրիկայում: Համավարակի սկզբում Մելինդա Գեյթսի պես ամերիկացի բարերարները ձեռքերը թափահարում էին՝ ասելով՝ «Աֆրիկան կկործանվի՜»: Արդյունքում, Սոմալին բժիշկներ ուղարկեց Իտալիա: Կլիմայի ճգնաժամի համար ՀՆԱ-ն նույնպես լավ կանխատեսող չէ: Մենք տեսնում ենք շատ ավելի հակասական մի բան. Կլիմայի ճգնաժամը հարվածում է աշխարհի այն հատվածներին, որտեղ առավել ինտենսիվ են եղել էկոլոգիական միջամտությունները, ինչպես Կալիֆորնիան և Ավստրալիայի հարավ-արևելքը, որտեղ էկոլոգիաները վերամշակվել են՝ ավելի եվրոպական տեսք ունենալու համար: Կլիմայական շարժումը սխալ թույլ տվեց՝ առաջ մղելով այն գաղափարը, որ այն առավելագույն հարված կհասցնի աշխարհի ամենաաղքատներին: Բարոյական արձագանք ստեղծելուց հեռու դա արևմուտքում շատերին ստիպեց մտածել՝ «Դե, ուրեմն լավ է»:

Վերջին տարիներին հայտնվել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Երիտասարդությունը կլիմայի և անհետացման ապստամբության համար: Ի՞նչ եք մտածում հանուն կլիմայի նոր շարժումների մասին:

Այն, ինչ տեղի է ունեցել Գրետա Թունբերգի, «Անհետացման ապստամբություն» և «Արևածագ» շարժման հետ, անհավանականորեն հուսադրող է: Այս շարժումները որսացել են հասարակության ուշադրությունը, քանի որ նրանք այլընտրանքային քաղաքականություն են վարում: Քաղաքականություն, որը դիմում է մի շատ խորամանկության, ոչ միայն էկոլոգիական գիտակցության: Ի վերջո, դրանք վերաբերում են Երկրի՝ որպես կենդանի էակի, մեր ընկալմանը: Պատմությունն այս շարժումների համար հիմնարար է: Այդ պատճառով նրանք համագործակցում են գրողների և հեքիաթասացների (storyteller-ի) հետ:

Թարգմանեց ՝ Լուսինե Քոսակյանը

Life Under Shock: Understanding the Pandemic
Life Under Shock: Understanding the Pandemic

Recognising that a pathogen will not bring forth a fairer, more sustainable future but people, ideas and politics can, this edition asks how the health crisis will influence our world in the years to come.

Order your copy

Cookies on our website allow us to deliver better content by enhancing our understanding of what pages are visited. Data from cookies is stored anonymously and only shared with analytics partners in an anonymised form.

Find out more about our use of cookies in our privacy policy.