Բելառուսում կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Պավել Լատուշկան ներսից ականատես է եղել նախագահ Լուկաշենկոյի իշխանության համակարգին: Երբ կեղծ ընտրություններից հետո լայնածավալ բողոքի ցույցեր սկսեցին, նա միացավ ռեժիմին դիմադրությանը: Այժմ քաղաքական աքսորի մեջ գտնվող Լատուշկան խոսում է Ռոդերիկ Կեֆերպիցի հետ բելառուսական ժողովրդավարամետ շարժումը կենդանի պահելու պայքարի, այս շարժուման յուրահատկության և Եվրոպայի համերաշխության դիրքորոշման հրատապ անհրաժեշտության մասին:

Ռոդերիկ Կեֆերպից. Բելառուսի բողոքի ցույցերը սկսվել են 2020 թվականի օգոստոսի ընտրություններից առաջ, բայց մեծացել են այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Լուկաշենկոն արդյունքները կեղծել է իր օգտին: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես

Պավել Լատուշկո․ Արտյոմ Սակով, Դմիտրի Պոպաու, Պավել Սևյարնեց, Ալիաքսանդր Շաբալին, Վլադիմիր Տյագանովիչ:

[դադար]

Ուզում եմ սկսել այս հինգ անուններից: Այսօր մենք Բելառուսում ունենք 362 քաղբանտարկյալ: Եվ այսօրվա դրությամբ, ես որոշել եմ իմ բոլոր հարցազրույցները սկսել հարգելով նրանց պայքարը` թվելով նրանցից հինգի անունները: Եվրոպան պետք է իմանա նրանց անունները: Կեղծված ընտրությունները բողոքի առաջին ազդակն էին: Երկրորդը դրան հաջորդած զանգվածային բռնություններն էին: Հիշում եմ, երբ ինտերնետն անջատված էր, և մենք եռօրյա տեղեկատվական խզում ունեինք: Երբ ինտերնետը նորից միացավ, ես հիշում եմ, որ այս բոլոր հաղորդագրությունները ստացել էի իմ հեռախոսով, որտեղ երևում էին ոստիկանության զանգվածային դաժանության տեսանյութերն ու լուսանկարները: Սարսափելի էր:

Այդ ժամանակ ամբողջ Մինսկը, ամբողջ Բելառուսը որոշեցին դուրս գալ փողոց: Կառավարությունն այս բողոքի ցույցերին դիմեց ավելի մեծ բռնությամբ: Ենթադրվում է, որ ինը մարդ սպանվել է վերջին ութ ամսվա ընթացքում: Ձերբակալվել և կալանավորվել է 35 հազար մարդ: ՄԱԿ-ը ճանաչել է խոշտանգումների 4600 դեպք: Ձերբակալվել է 500 լրագրող: Ցանկը շարունակվում է:

Բելառուսները զայրացած են և իրենց դավաճանված են զգում: Մենք ցանկանում ենք մեր ազատությունը: Մենք Եվրոպայի միակ երկիրն ենք, որը շարունակում է ապրել բռնապետության ներքո:

Բելառուսում ժողովրդավարության շարժումը առանձնանում է երկու պատճառով` կանանց նշանավոր մասնակցություն և մշակութային աշխարհից մարդկանց ներգրավում: Կարո՞ղ եք բացատրել այս երկու դինամիկան և ինչն է նրանց բերել պայքարին:

Մեր շարժման համար սա եզակի է․ երեք կին առաջնորդներ ունենք մեր պայքարում: Նրանք համարձակվեցին պայքարել իրենց ամուսինների, ընտանիքների և մտերիմ մարդկանց համար: Նրանք այն կայծն էին, որով վարակեցին և նույնը անելու քաջություն տվեց ուրիշներին: Հիշում եմ, որ այս կանանց տեսա հեռուստատեսությամբ և ինքս ինձ մտածեցի. որպես տղամարդ, եթե կինս պայքարի ինձ համար, ես նույնպես կկռվե՞մ հանուն նրա: Իհարկե՛։ Այսպիսով, նրանք օրինակ դարձան նաև շատ տղամարդկանց համար:

Մշակութային գործիչները այս բողոքի առաջատարներն են եղել բազմաթիվ այլ մարդկանց զուգահեռ․․․

Եվ որպես մշակույթի նախկին նախարար և Բելառուսի ազգային թատրոնի տնօրեն, ես հպարտ եմ մշակութային ասպարեզի մարդկանցով: Ավելի քան 600 մշակութային աշխատողներ բռնաճնշումների են ենթարկվել [ձերբակալվել են, աշխատանքից հեռացվել են, արգելվել է նրանց մշակութային գործունեությունը]: Նրանցից մի քանի տասնյակ բանտում են հենց հիմա: Մշակութային գործիչները այս բողոքի առաջատարներն են եղել բազմաթիվ այլ մարդկանց զուգահեռ` ուսանողներ, ակադեմիկոսներ, մարզիկներ, բանվորներ, ծերեր և երիտասարդներ: Նրանք բոլորը համախմբվեցին մեր ազգի համար:

Our latest edition: Democracy Ever After? Perspectives on Power and Representation
is out now.

It is available to read online & order straight to your door.

Սոցիալական մեդիան հատկապես կարևոր դեր է խաղացել ձեր բողոքի շարժման մեջ:

Այո, սոցիալական մեդիան եղել է ազատության մեր գործիքը: Դա մեզ թույլ տվեց հասնել բոլոր բելառուսներին՝ լինի դա Telegram- ի, Youtube- ի, Instagram- ի, Facebook- ի կամ Twitter- ի միջոցով: Եվ դա հասկանում է ռեժիմը: Մենք այս պահին տեղեկատվական պատերազմի մեջ ենք: Սկզբում մենք հաղթում էինք: Այժմ ռեժիմը հակահարված է տալիս: Նրանք արգելափակել են Telegram- ի ալիքները: Այսօր նրանք խափանել են մեր Instagram- ի կայքը, գրեթե բոլոր տարածաշրջանային ԶԼՄ -ները արգելափակված են, և մայիսից ի վեր տեղեկատվության համար նախարարի որոշմամբ ցանկացած զանգվածային լրատվամիջոց կարող է հեռացվել: Դատարանի որոշման կարիք չկա: Գլխավոր դատախազի որոշմամբ ծայրահեղականության մեջ կարող է մեղադրվել նաև ցանկացած լրատվամիջոց: Ես ուզում եմ, որ ձեր ընթերցողները հասկանան, որ քաղաքացիական հասարակությունը դադարել է գոյություն ունենալ Բելառուսում: Չկա ազատ մամուլ, ազատ խոսք, բողոքի իրավունք, քաղաքական կուսակցություն ստեղծելու իրավունք: Կա միայն ճնշում: Բելառուսը կտրված է ամեն ինչից:

Դեռ սեպտեմբերին Եվրոպայի բոլոր զանգվածային լրատվամիջոցները լուսաբանում էին մեր հսկայական ցույցերը: Այսօր Բելառուսի մասին տեղեկատվություն չի կարող գտնվել:

Իրոք, մենք դեռ համավարակի մեջ ենք, նորությունների շրջափուլը փոխվում է, իսկ ուշադրությունը սահմանափակ ռեսուրս է: Ինչպե՞ս եք կենդանի պահում այս շարժումը:

Սա ամենակարևոր մասն է: Կարծում եմ, որ շոկի գործոնը պետք է գործողություններ ակտիվացնի եվրոպական քաղաքական գործիչների շրջանում: Այս զանգվածային ճնշումը և այս դաժան բռնությունը աննախադեպ են Եվրոպայի համար: Լուկաշենկոն հատել է բոլոր պատկերացվող սահմաններն ու ստանդարտները: Նա նույնիսկ պետությանը սպանության լիցենզիա է տվել: Նա փոխել է օրենքը, որով ոստիկաններին իրավունք է տրվում զենք կիրառել խաղաղ ցուցարարների դեմ: Դրանից հետքայլ չկա և նրա համար ապագա չկա: Անհնար է վերադառնալ սովորական կյանքին: Այսպիսով, մնում է միայն մեկ տարբերակ՝ հաղթանակ: Մենք պայքարում ենք և ամուր կանգնած ենք մեր հիմքերին: Կա հսկայական հուզական ներուժ, որը գտնվում է բելառուս ժողովրդի ներսում: Նրանք զայրացած են, բայց նաև վախենում են: Մենք պետք է կարողանանք կրկին բողոքել, և երբ դա անենք, այդ բողոքի ցույցերը զանգվածային կլինեն: Նրանք կորոշեն Բելառուսի ճակատագիրը: Իսկ մնացած Եվրոպային անհրաժեշտ է ցույց տալ իր աջակցությունը: Որպես եվրոպացի՝ ես դիմում եմ եվրոպացիներին:

Ինչպե՞ս կարող է Եվրոպան օգնել:

Երկու ճանապարհ կա. Նախ, մեզ անհրաժեշտ են արդյունավետ, կարճաժամկետ պատժամիջոցներ: Դրանք պետք է արդյունավետ լինեն և իրական ազդեցություն ունենան Լուկաշենկոյի ռեժիմի վրա: Եվ դրանք պետք է լինեն կարճաժամկետ, քանի որ մենք չենք ցանկանում փչացնել Բելառուսի տնտեսությունը:

Սակայն անցել է ութ ամիս, և նման պատժամիջոցներ դեռ չկան: Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքում հարցվածների մոտ 64 տոկոսը կողմ քվեարկեց Բելառուսին SWIFT միջազգային վճարային համակարգից դուրս թողնելուն: Սա կլինի ամենահզոր պատժամիջոցը: Եթե դուք չեք պատժում Լուկաշենկոյի գործողությունները, ապա աջակցում եք նրան: Բելառուսի բնակիչները պատժամիջոցներ են պահանջում: Նրանք չեն ցանկանում շարունակել ապրել բռնապետության ներքո: Եթե կարծում եք, որ պատժամիջոցները Բելառուսին դուրս կբերեն Ռուսաստանի ուղեծիր, ապա սխալվում եք: Դա տեղի է ունենում անկախ ամեն ինչից: Երկու-երեք տարի անց, ներկայիս ընթացքի համաձայն, Բելառուսին զրոյական ինքնիշխանություն կմնա: Ահա թե ինչու սա նաև Բելառուսի ճակատագրի մասին է: Ես հրապարակային կոչ եմ հղել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելին, և մինչ օրս պատասխան չեմ ստացել: ԵՄ-ն քննարկում է պատժամիջոցների մեկ այլ փաթեթ, բայց կարևոր չէ, թե քանի փաթեթ եք քննարկում և կիրառում, կարևորն այն է, թե ինչ կա այդ փաթեթների ներսում: Դուք պատժամիջոցներ կիրառու՞մ եք անկարևոր անհատների և փոքր ընկերությունների նկատմամբ: Թե՞ հարվածում ես այնտեղ, որտեղ ցավում է:

Բելառուսի խնդիրը եվրապական խնդիր է։

Ինձ ասել են, որ պատժամիջոցները ազդեցության գործիք չեն և դրանք արդյունք չեն տալիս: Իհարկե, ոչ մի արդյունք չի լինի, եթե չկիրառեք համապատասխան պատժամիջոցներ: Հավատացեք ինձ, ես եղել եմ Բելառուսի կառավարությունում: Մեզ պետք են իրական, կոշտ պատժամիջոցներ, այլ ոչ թե կոսմետիկ պատժամիջոցներ:

Եվ հետո մեզ անհրաժեշտ է միջազգային քաղաքական համաժողով ամենաբարձր մակարդակով`Բելառուսի հարցը քննարկելու համար:

Թաիլանդ, Մյանմար, Ռուսաստան, Հոնկոնգ. ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք ժողովրդավարության և ազատության դեմ բողոքի ցույցեր: Ի՞նչ ընդհանրություն ունեն այս բողոքի ցույցերը և ինչո՞վ են դրանք տարբերվում:

Այս պայքարների միջև կա մեկ հիմնական տարբերություն: Բելառուսը գտնվում է Եվրոպայում: Բելառուսի խնդիրը եվրոպական խնդիր է: Եվ դա ոչ միայն քաղաքական ճգնաժամ չէ, այլ քաղաքակրթական ճգնաժամ է: Այն, ինչ կատարվում է Բելառուսում, լիովին հակասում է այն արժեքներին, մարդու իրավունքներին և ազատության իրավունքին, որոնք ներկայացնում է Եվրոպան: Բելառուսը պատմական մարտահրավեր է Եվրոպայի համար: